Իսպանացի լրագրողների հետ հանդիպմանը «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Խոսե Միչելը չի կարողացել բացատրել իր թիմի պարտության պատճառները: Անդալուզյան ակումբը խոշոր` 5:1 հաշվով պարտություն է կրել Լա Լիգայի 34-րդ տուրի շրջանակներում կայացած «Խետաֆե»-ի հետ արտագնա հանդիպմանը:
«Այս պարտությանը բացատրություն չկա: Տղաները պատշաճ կերպով պատրաստ էին պայքարելու: Առաջին խաղակեսում մենք ունեինք անհրաժեշտ բոլոր հնարավորությունները, իսկ երկրորդ խաղակեսում բացատրություն չունեցող գործողություններ էին կատարվում: Մենք նման խաղ ցուցադրելու իրավունք չունենք: Պատասխանատու ենք բոլորս` և´տղաները, և´ ես»,- հայտարարել է Միչելը:









































