Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում պաշտոնապես գործարկվել է «Շահ Դենիզ 2» նախագիծը: «Շահ Դենիզ» կոնսորցիումը հաստատել է Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում ինժեներական-նախագծման աշխատանքների սկսման մասին որոշումը: «Շահ Դենիզ 2» նախագիծը գնահատվում է 25 միլիարդ դոլար:
Այդ նախագծի իրագործման շնորհիվ կբացվի Հարավային գազային միջանցքը, ինչը հնարավորություն կտա կասպյան գազն արտահանել դեպի Թուրքիա և Եվրոպա: Ափից 70 կիլոմետր հեռավորության վրա ընկած «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլի շրջանակներում գազի արդյունահանումը մեկնարկելու է 2017 թվականի վերջին: Նախատեսվում է տարեկան արդյունահանել 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիարդ խորանարդ մետրը կհատկացվի Թուրքիային, իսկ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ադրբեջանական գազն առաջին անգամ Եվրոպա կհասնի 2018-2020 թվականներին։










































