«Ավանգարդ» թերթի խմբագիր, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Ջուլիետա Մարտիրոսյանի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավը հիմնականում խաղաղ և բարեկիրթ է ընթանում. նման տեսակետ նա հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Միաժամանակ մեր քաղաքական ուժերը շատ վատ ընտրող են դաստիարակել: Նրանք միշտ ընտրակաշառքների սպասելիքներ ունեն և դրանով իսկ դառնում են ընտրվողների պարտապանը՝ չկարողանալով նրանց պահանջներ ներկայացնել:
Կան տեղեր, ուր ընտրողները բառիս բուն իմաստով հարցնում են քարոզարշավի եկածներին՝ մեզ ի՞նչ եք բերել: ՕԵԿ-ը, օրինակ, մեզ կոնֆետ է բաժանել: Եթե դատարկ եք գալու, կարող եք չգալ: Սա շատ տխուր վիճակի մասին է վկայում: Ինչպես իմաստությունն է ասում՝ «Բազում են կոչեցյալք, սակավ ենք ընտրյալք»: Մեր նպատակն է, որ գոնե մեկ անգամ ընտրյալները շատ լինեն»,- ասաց Ջուլիետա Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ վերջին հինգ տարում հայաստանցիների սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է վատացել: «Համակարգային փոփոխությունների կարիք կա»,- ամփոփեց «Ավանգարդ» թերթի խմբագիրը:










































