РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարծում է, որ դեռ վաղ է խոսել, թե Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) ինչ դեր կարող է խաղալ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ժամանակ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը.
«Ռուսաստանն ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից պահանջում է իրավաբանորեն պատադրող երաշխիքներ, որ նրանց ՀՀՊ-ի համակարգերը չեն ուղղվի Ռուսաստանի դեմ: Բացի այդ, պետք է լինի նաև ռազմա-տեխնիկական օբյեկտիվ չափանիշների հավաքածու, որը ռուսական կողմին կօգնի դատել ՀՀՊ-ի ուղղվածության հարցում»:
Հիշեցնենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է այս տարեվերջին: Ավելի վաղ նշվում էր, թե Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է 43 անգամ ավելացնել Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարը՝ տարեկան 7 միլիոն դոլարից այն հասցնելով 300 միլիոն դոլարի:
Ի դեպ, 2007 թվականին Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել էր համատեղ օգտագործել Գաբալայի ՌՏԿ-ն, սակայն Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմը մերժել էր այդ նախաձեռնությունը։









































