Հոլիվուդյան հայտնի դերասաններ Նատալի Փորտմանն ու Ջոնի Դեփը նկարահանվել են բրիտանացի աշխարհահռչակ դերասան Փոլ Մաքքարտնիի տեսահոլովակում:
Ինչպես գրում է Fashiontime-ը, որպես տեսահոլովակի ռեժիսոր՝ հանդես է եկել աձամբ Փոլ Մաքքարտնին:
My Valentine-ի լիրիկական երաժշտության տակ, սև-սպիտակ ֆոնի վրա դերասանները ձեռքի շարժումներով համաչափ կրկնում են երգի բառերը:
Տեսահոլովակն անչափ խոսուն է ու ոճային:
My Valentine երգը ներառված է երգչի Kisses on the Bottom ալբոմում:
Նոր տեսահոլավակը ցուցադրվել է մասնավոր միջոցառման ժամանակ` երաժիշտի դուստր դիզայներ Ստելլա Մաքքարտինիի ամերիկյան խանութում:
Առաջիններից մեկը տեսահոլովակը դիտելու պատվին են արժանացել համաշխարհային աստղեր Միրանդա Կերն ու Օռլանդո Բլումը, Գվինեթ Փելթրոուն ու Քրիս Մարտինը, ինչպես նաև Ռիզ Ուիզերսփունը, Գվեն Ստեֆանին, Քրիստեն Սյուարտն ու Զոուի Դեշանելը:











































