Իրանական FarsNews գործակալության փոխանցմամբ՝ Կատարի բանակի և էմիրի գվարդիայի միջև տեղի ունեցած ուժեղ զինված բախման արդյունքում իշխանությունն անցել է երկրի զինված ուժերի բարձր սպայական կազմի 30 զինվորականների:
Նույն գործակալության փոխանցմամբ՝ Կատարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա Թանին կնոջ հետ ամերիկյան ուղղաթիռով դուրս է հանվել պալատից և տարվել անհայտ ուղղությամբ:







































