Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ստորագրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի պաշտոնում Իսմայիլ Ալփեր Ջոշքունին նշանակելու հրամանը: Այս մասին նշված է Պաշտոնաթերթում (Resmi Gazete):
Ադրբեջանում Թուրքիայի ներկայիս դեսպան Հուլուսի Քըլըչն աշխատանքի է անցնելու Թուրքիայի ԱԳՆ-ում: Գյուլի հաստատմանն են սպասում նաև տասնյակ երկրներում նշանակվելիք թուրք դեսպանները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի պաշտոնում Իսմաիլ Ջոշքունը Հուլուսի Քըլըչին փոխարինելու է այս ամռանը:








































