Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Իրանում նշում են Ազգային բանակի օրը: Այդ կապակցությամբ Թեհրանում անցկացվելու է զորահանդես: Դրան ներկա են գտնվելու նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, գեներալներ, Իրանում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդներ:
Զորահանդեսին մասնակցելու են ցամաքային և ռազմածովային ուժերը, այլ զորատեսակներ, ռազմաօդային ուժերի ավիացիան: Զորահանդեսն անցկացվելու է իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ: Զորահանդեսի անցկացման կապակցությամբ 4 ժամով փակվելու են Թեհրանի բոլոր օդանավակայանները:










































