Monday, 22 06 2026
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Անուշ Սեդրակյան. Լեզվական էքսպանսիան ամենաազդեցիկ էքսպանսիան է

Ինչպես հայտնել ենք, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար մեկնարկել են ռուսերենի դասընթացները, որոնք ֆինանսավորում է «Ռուսսոտրուդնիչեստվո» գործակալությունը, որի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է ՌԴ դեսպանի խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:
«Առաջին լրատվական»-ը վերլուծաբան, ԵՊՀ դասախոս Անուշ Սեդրակյանից հետաքրքրվեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռուսական կողմից պարտադրված այդ քայլը: «Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ մշակույթ պարտադրելը ամենահեշտ միջոցն է ունենալու շատ հնազանդ և հլու զանգված: Լեզվական էքսպանսիան հոգեբանորեն հաստատված ամենաազդեցիկ և ամենակայուն էքսպանսիան է: Եթե մարդն ընկնում է ունիկալ մշակույթի գերիշխանության տակ, ապա, որպես կանոն, այդ մարդը տվյալ մշակույթի որևէ քննադատական կողմն այլևս չի ընդունում: Հենց օտարալեզու դպրոցների բացման նախադեպը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հետապնդում է հեռահար նպատակներ: Ես ինքս լեզվի մասնագետ եմ և սկզբունքորեն կողմ եմ ցանկացած լեզվի ուսուցմանը: Սակայն կարծում եմ, որ ռուսերենի ուսուցումը ունի ոչ միայն մշակութային էքսպանսիայի, այլև` քաղաքական էքսպանսիայի նշանակետ: Եթե դու դաստիարակվում ես որևէ լեզվամշակութային դաշտում, չես կարող նրան նայել քննադատաբար: Իսկ եթե չես կարող նայել քննադատաբար, նշանակում է` կա՛մ այդ մշակույթի մասն ես դառնում, կա՛մ էլ այդ մշակույթի գերին ես դառնում, որը շատ ավելի վատ է: Մեր պարագայում մենք ի վիճակի չենք դառնալու ռուսական մշակույթի մաս, որովհետև դա ենթադրում է դառնալ նաև պետական մշակույթի մաս: Եթե մենք պատրաստ ենք կիսել ռուսական բարձր թոշակները, սոցիալական արտոնությունները, որոնք ՌԴ-ն տրամադրում է իր քաղաքացիներին, ապա այդ դեպքում ռուսական էքսպանսիան ինչ-որ կերպ ընդունելի է: Իսկ եթե կատարվում է լեզվական էքսպանսիա` առանց տնտեսական երաշխիքների, ապա ես համարում եմ, որ դա Ռուսաստանի կողմից լավ մտածված, խելամիտ քայլ է, իսկ Հայաստանի արձագանքը` անհեռատես և ոչ խելամիտ քաղաքականություն»,- ասաց Անուշ Սեդրակյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանը չի զբաղվում իր լեզվական քաղաքականությունը մշակելով, որը կներառի տարբեր լեզուների ուսուցում, փոխարենը թույլ է տալիս, որ ուրիշները պարտադրեն իրենց լեզվական, մշակութային քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում