Լոնդոնում բացվել է գրքերի 41-րդ տոնավաճառը` London Book Fair–ը: Միջոցառման կայքի տեղեկատվության համաձայն՝ տոնավաճառը կգործի մինչև ապրիլի 18-ը:
Տոնավաճառում կենտրոնական թեման լինելու է Չինաստանի ժամանակակից գրականությունը: Associated Press-ի փոխանցմամբ` կազմակերպիչների այս որոշումը քննադատորեն է ընդունվել Չինաստանի տպագրական գրաքննության հակառակորդների կողմից:
Մասնավորապես, հաղորդվել է, որ չինական տաղավարի մոտ նկատվել է միայնակ մի ցուցարար, ով ձեռքին պահել է ցուցանակ՝ չինացի այլախոհ գրող, Նոբելյան մրցանակակիր Լյու Սաոբոյի նկարով:
Այս տարի Լոնդոնի գրքային տոնավաճառը միավորել է մոտ 1,5 հազար մասնակիցների: Երեք օրվա ընթացքում կազմակերպիչները 400 տարբեր թեմատիկ միջոցառումներ կանցկացնեն:











































