Ընտրությունների շրջանում կարևոր է ճիշտ քարոզչական և բացատրական աշխատանք տանել մարդկանց հետ, որպեսզի նրանք կարևորեն իրենց դերը և մեկ ձայնի ուժը:
Կարևոր է հանել մարդկանց մեջ վախի մթնոլորտը՝ բացատրելով, որ քվեարկության պահին նրանց չեն նկարահանում տեսախցիկները ու նրանք ազատ են իրենց խղճի առաջ: «Խոսքի իրավունք» միավորումը այս հարցում կարևորում է լրագրողների կողմից տարվող աշխատանքը:
Կոչ ենք անում քարոզարշավին և բուն ընտրությունների օրը այցելել Տավուշի, Սյունիքի ու այլ հեռավոր մարզերի բնակավայրեր, որտեղ նկարահանող խմբեր մայրաքաղաքից քիչ են լինում և ակտիվ լուսաբանել բոլոր գործընթացները:
«Խոսքի իրավունք»-ը պատրսատ է աջակցել լրատվամիջոցներին, երբ նրանք հանդիպեն խնդիրների մասնագիտական պարտականությունները իրականացնելիս:









































