BBC հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել եթերում ցուցադրված երգիծական հաղորդման համար, որտեղ ճապոնացի Ցուտոմու Յամագուտին, որը տուժել է Հիրոսիմայի և Նագասակիի երկու ռմբակոծություններից, ներկայացվել է որպես «աշխարհի ամենաանհաջողակ մարդ»:
Ընդ որում` հաղորդման ժամանակ ցույց են տվել և ծաղրել այն իրողությունը, որ Ցուտոմուն ռմբակոծության ժամանակ նախ գտնվել է Հիրոսիմայում, ապա` Նագասակիում:
Ճապոնիայի կառավարությունը հաղորդումից հետո, որը ցուցադրվել է դեկտեմբեր ամսին, նամակ էր ուղարկել BBC հեռուստաընկերություն, որտեղ անհարիր էր համարել հեռուստաընկերության նման պահվածքը:
Հեռուստաընկերությունում հայտարարել են, որ ներողություն են խնդրում վիրավորանք հասցնելու համար և պատրաստվում են պատասխանել Ճապոնիայի կառավարության նամակին:









































