Հարավկորեական Samsung ընկերությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու նոր սմարթֆոնի՝ Galaxy S III ներկայացմանը: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 3-ին Լոնդոնում: Միջացառումն ուղիղ միացմամբ կցուցադրվի Samsung-ի ֆեյսբուքյան էջում:
Ենթադրվում է, որ Galaxy S III-ը ստեղծված է 4 միջուկանի Exynos պրոցեսորով, որի ստեղծողը կրկին Samsung-ն է: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ սմարթֆոնն ունի 4,65 դյույմանոց Super AMOLED էկրան: Համացանցում հայտնված տեղեկություններն այն մասին, թե նոր սարքը կունենա 3D էկրան, հերքվել է Samsung-ի կողմից:
Galaxy S III-ը Galaxy S-ի և Galaxy S II-ի «հետնորդն է»: Նախկին երկու մոդելները թողարկվել էին 2010-ին և 2011-ին: Թողարկման առաջին 10 ամիսներին Galaxy S II-ը վաճառվել է 20 միլիոն օրինակով: Galaxy S սմարթֆոնը 2010-ի դեկտեմբերին ճանաչվել է Android համակարգով աշխատող ամենահայտնի սամարթֆոնը:









































