Call of Duty սերիաների հաջողակ նորույթ ճանաչված Modern Warfare 3-ը, վաճառքի ընդհանուր ծավալով զիջել է նախորդ սերիային՝ Black Ops-ին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Վերլուծաբանների գնահատականներով՝ MW3 վաճառքի ընդհանուր ծավալը ներկայում 4.2 տոկոսով զիջում է Black Ops-ին: Միայն մարտին խաղը Black Ops –ի հետ համեմատած վաճառվել է 2.5 անգամ քիչ:
Modern Warfare 3-ը, որի վրա աշխատել են Infinity Ward, Sledgehammer և Raven ստուդիաները, թողարկման առաջին մի քանի օրերին վաճառվել են 6.5 միլիոն օրինակով, մինչդեռ Black Ops-ի ցուցանիշը 5.6 միլիոն է եղել: Թողարկման առաջին 15 օրերին խաղը «աշխատել է» ավելի քան 1 միլիարդ դոլար: Թողարկման առաջին 4 շաբաթներին խաղը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը, ավելի ուշ ճանաչվել է 2011-ի ամենաշատ վաճառվող խաղը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:
Black Ops-ը թողարկել է Treyarch ստուդիայի 2010-ի նոյեմբերին: 2011-ի մարտին միայն ԱՄՆ-ում այն վաճառվել էր 13.7 մլն օրինակով:










































