Sunday, 21 06 2026
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին

«Օպերացիա Նեմեսիս»-ը դիրիժորական ներկայացում է. Արա Խզմալյան

Ապրիլի 19-ից 21-ը Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա Նարեկ Դուրյանի բեմադրած «Օպերացիա Նեմեսիս» ողբերգության պրեմիերան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս հերոսական էջի մասին շատ քիչ է խոսվում, այդ պատճառով ինքը որոշեց այն բեմադրել:

«Գործը բարդ է, բեմի վրա 11 հոգի են խաղում, դեկորներ, երգչախումբ, յուրաքանչյուր դերասան մի քանի դեր է խաղում. այդպես ավելի լավ է, որովհետև դերասանը կարողանում է բեմի վրա կերպարանափոխվել: Նշեմ նաև, որ VivaCell MTS-ն է մեր հովանավորը: Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ իմ ներկայացման համար հովանավոր ունեմ»:

Ողբերգությունը հիմնված է Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» և ֆրանսիացի երկու պատմաբանների ստեղծագործությունների վրա: Թատերագետ Արա Խզմալյանն ասաց, որ հայ թատրոնի ամենամեծ խնդիրը ռիթմի, ժամանակի զգացողությունն է:

« Ինձ համար այս ներկայացման գլխավոր արժեքը ռիթմը և մեղեդայնությունն են: Մենք խոսում ենք թեմայի մասին՝ սպանելով արվեստը: Ասում ենք՝ Սողոմոն Թեհլերյան, և այս թեմայի մեջ փորձում ենք ընդգրկել ամբողջ հայոց հարցը, սպանում ենք արվեստի խնդիրը: Այստեղ պրն Դուրյանի՝ որպես կատակերգակի, տաղանդն է օգնության հասել, որի միջոցով կերպարը դարձել է ավելի մարդկային»,- ասաց նա:

Նարեկ Դուրյանը, խոսելով «Օպերացիա Նեմեսիս»-ի առաջին՝ Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին, ասաց, որ Սողոմոնին հատուկ հրաման էր տրված, որ Թալեաթին սպանելուց հետո չփախչի, թույլ տա, որ իրեն ձերբակալեն, որպեսզի սովորական քրեական դատավարությունը կազմակերպված ձևով փոխակերպեն քաղաքական դատավարության:

«Մի հայ սպանել է մի թուրքի, և հանկարծ դատի ընթացքում պարզվում է, որ զոհը մարդասպանն է, իսկ մարդասպանը՝ զոհ: Մեղադրողը սկսում է պաշտպանվել, որովհետև պաշտպանվողը սկսում է մեղադրել: Չնայած որ դատում էին Սողոմոն Թեհլերյանին, գերմանացի լրագրողները լուսաբանում էին որպես Թալեաթ փաշայի դատավարություն»,- ասաց նա:

Արա Խզմալյանը բեմադրությունը որակեց դիրիժորական ներկայացում:

Նշենք նաև, որ ներկայացումը նվիրված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին և այն մարդկանց, ովքեր իրականացրին «Օպերացիա Նեմեսիս»-ը. այն կտևի 1,5 ժամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում