TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սոցցանցերի միջոցով մեկնաբանել է Ստամբուլում Իրանի և «Վեցյակի» միջև տեղի ունեցած բանակցությունները՝ շնորհակալություն հայտնելով կողմերին ցուցաբերած կառուցողական մոտեցման համար.
«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններին: Թուրքիան նաև այս բանակցություններից հետո պատրաստ է ամեն կերպ աջակցել տվյալ գործընթացին: Հուսով ենք, որ այս հանդիպումը կնպաստի միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Մենք ցանկանում ենք, որ Ստամբուլում սկսված այդ բանակցություններն ունենան հաջող ավարտ: Մենք պատրաստ ենք այսուհետ նույնպես աջակցել այդ գործընթացին»:








































