Կիպրոսը թույլ չի տա, որպեսզի գերմանական նավը, որն իրանական զենք է տեղափոխում Սիրիայի կառավարության համար, մտնի այդ երկրի նավահանգիստներից մեկը: Այս մասին հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու Մարկուլին` մեկնաբանելով այն տեղեկությունները, թե այդ նավին թույլ են տվել մուտք գործել Լարնակայի նավահանգիստ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Նախարարի խոսքերով` անվտանգության ուժերը հետևում են Atlantic Cruiser նավի տեղաշարժին, որը գտնվում է Կիպրոսի առափնյա շրջաններից 5կմ հեռավորության վրա: Նավի ընթացքը դադարեցվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, թե ինչ տիպի բեռ է այն տեղափոխում:







































