Քանյե Ուեսթը փոխել է իր նոր՝ Theraflu երգի անունը` վերանվանելով այն Way Too Cold:
NME-ն հաղորդում է, որ DJ Khaled-ի հետ համագործակցությամբ ստեղծված երգը հակասական կարծիքների պատճառ էր դարձել, երբ Theraflu ընկերությունը հայտնել էր, որ այնքան էլ ուրախ չէ, որ երգիչն իրենց անունն է օգտագործել որպես երգի վերնագիր:
Դեղամիջոցներ արտադրող ընկերության խոսնակն ասել է, որ իրենք չեն պատրաստվում հովանավորել երգչի նոր երգը: Դեռևս հայտնի չէ՝ երգչին ստիպե՞լ են փոխել երգի անունը, թե՞ նա ինքն է գնացել այդ քայլին՝ ընկերության հետ խնդիրներ չունենալու համար:










































