Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում մի խումբ կանայք խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ընտրողների հետ։
–Սամվել Ալեքսանյանը մեր թեկնածուն է,-վանկարկել են նրանք՝ պահանջելով, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները դադարեցնեն իրենց քարոզարշավը։ Այս մասին տեղեկացնում է aravot.am կայքը։
Սուրբ Երրորդություն եկեղեցու հետնամասում առաջացած լարված իրավիճակին ստիպված են եղել խառնվել անգամ ոստիկանները, ովքեր եկել են ՀԱԿ անդամներին այդ կանանցից պաշտպանելու համար:
Այստեղ է եղել նաև Նիկոլ Փաշինյանը, ով այս ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի մրցակիցն է: