TMZ-ը հաղորդում է, որ Մարկ Էնթոնին հույս ուներ վերամիավորվել Ջենիֆեր Լոպեսի հետ, բայց որոշել է ամուսնալուծության հայց ներկայացնել, երբ երգչուհին ասել է, որ խենթորեն սիրահարված է Կասպեր Սմարթին:
Հիշեցնենք, որ Էնթոնին ամուսնալուծության հայց էր ներկայացրել երկուշաբթի օրը, բայց Մարկին մոտ աղբյուրները հայտնում են, որ երգիչն ինքնուրույն չի կայացրել այդ որոշումը, այլ խոսել է Լոպեսի հետ` իմանալու համար, թե նա արդյոք իսկապե՞ս ցանկանում է ամուսնալուծվել, թե ոչ:
Հաղորդվում է, որ Էնթոնին ցանկացել է հարաբերությունները վերականգնել, բայց Լոպեսը հայտնել է, որ սիրում է Կասպերին և ցանկանում է շարունակել նրա հետ հարաբերությունները:
Ինչպես նաև հաղորդվում է, որ Էնթոնիի համար այդ ամենը շատ ցավալի է եղել:








































