ՀՀ ԱԻՆ–ն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին, ժամը 18.05-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Սիրազ Սիրեկանյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:











































