Կալիֆոռնիա նահանգի հարկային ծառայությունը հրապարակել է այն մարդկանց ցուցակը, որոնք ամբողջովին չեն վճարում եկամտահարկը: Նրանց մեջ է եղել նաև հայտնի հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը, ինչպես նաև՝ հայտնի երգիչ Լայոնել Ռիչին:
Ծառայության տեղեկություններով` «Մալիբուի փրկարարները» սերիալի աստղ Անդերսոնը պետությանը անհապաղ պետք է վերադարձնի 524 հազար դոլար, իսկ Hello հանրաճանաչ հիթի կատարող Ռիչին պետք է վճարի 1,1 մլն դոլար:
Անդերսոնի և Ռիչիի փաստաբաններն արդեն տեղեկացված են այս մասին:
«Եթե այդ գումարները ժամանակին չվճարվեն, ապա նրանց ունեցվածքը կառգրավվի»,- նշել են հարկային ծառայությունում:










































