Իսպանիայի 74-ամյա միապետ Խուան Կառլոսը վերականգնում է առողջությունը կոնքազդրային հոդերի պրոթեզավորման վիրահատությունից հետո:
Իսպանիայի թագավորը, որը տառապում է օստեոպորոզով, կոտրել է ազդրի վզիկը, երբ Բոտսվանայում ընկել է աստիճաններից: Խուան Կառլոսին ինքնաթիռով հասցրել են հայրենիք և վիրահատել են Մադրիդում:
Իսպանական գահի ժառանգորդ արքայազն Ֆիլիպեն առաջիկա օրերին թագավորի փոխարեն կմասնակցի նախատեսված բոլոր միջոցառումներին:











































