Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

«Բռնապետությունից հնարավոր չէ պահանջել սոցիալական արդարություն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը


– Պարոն Զուրաբյան, Ժողովրդական կուսակցության հանրահավաքը մի փաստ ի ցույց դրեց` երկրում սոցիալապես անապահով խավ կա, որը սպասում է մի ուժի, որից ակնկալիքներ ունի: Հայ ազգային կոնգրեսը առաջիկայում կարո՞ղ է փոխել մարտավարությունը` այդ խավի պահանջները, սպասելիքները արդարացնելու ճանապարհին:


– Նախևառաջ ասեմ, որ մենք ընդհանուր գնահատականներ տվել ենք երկրում զարգացող սոցիալ-տնտեսական գործընթացներին, ավելին` մենք մշակել ենք կլանային-օլիգարխիկ տնտեսությունը խեղդող այս համակարգի վերափոխման մի ամբողջ ծրագիր, որը կոչվում է` «100 քայլ»: Այնտեղ բազմաթիվ լուծումներ կան, որոնք թույլ են տալիս թեթևացնել փոքր և մանր ձեռնարկությունների հարկային բեռը, տեղափոխել դրանք խոշոր, օլիգարխիկ խմբերի վրա: Այնտեղ մշակված են լուծումներ, որոնք թույլ կտան դադարեցնել դրամի արհեստական արժևորման արդեն 10 տարի վարվող քաղաքականությունը, որը խեղդում է տնտեսությունը և մրցակցությունը, արտահանումը և ուղղված է բացառապես պետական իշխանության լծակները զավթած մի քանի օլիգարխների գերշահույթների սպասարկմանը: Մենք այդ ծրագրում մշակել ենք լուծումներ, որոնք պետք է նպաստեն տնտեսության կորպորատիվացմանը, այսինքն, այսպես կոչված` ժողովրդական կապիտալիզմի սկզբունքների զարգացմանը: Մենք առաջարկել ենք լուծումներ, որոնք պետք է դադարեցնեն այս սուպերմարկետային ցանցերի անզուսպ ստեղծման պրոցեսը, որի արդյունքում փակվում են հարյուրավոր միջին և փոքր խանութներ, և հազարավոր մարդիկ զրկվում են իրենց հացը վաստակելու իրավունքից:


– Բայց դա հասցվե՞լ է մեր հասարակության լայն շերտերին:


– Այն պայմաններում, երբ մենք զրկված ենք հեռուստատեսությամբ մեր տեսակետները ներկայացնելու հնարավորությունից, իսկ միայն միտինգներում հնարավոր չէ այս ծրագրերը բացել ժողովրդի առջև, ուստի այստեղ պրոբլեմ կա: Այսինքն` հենց այն խավերը, որոնք այս օլիգարխիկ տեռորի հիմնական թիրախներն են, նրանք լիարժեք ինֆորմացիա չունեն Կոնգրեսի կողմից մշակված և առաջարկված լուծումների մասին: Այդ խնդիրը մենք քննարկել ենք կենտրոնական գրասենյակում և մոտ ապագայում սահմանելու ենք կարևորագույն թիրախային խմբերը, նրանց համար հասանելի ձևով ներկայացնելու ենք «100 քայլի» հենց իրենց վերաբերող լուծումները և հավանաբար թռուցիկների ձևով տարածելու ենք: Ցավոք, սա է մեր պետությունը, որտեղ ընդդիմությունը զրկված է այլ հնարավորություններից և պետք է դիմի ընդհատակում գործող կազմակերպության լուծումներին:


Մենք սահմանելու ենք շատ հստակ թիրախային խմբեր, որոշելու ենք, թե ով է աշխատելու այդ թիրախային խմբերի հետ, նրանց համար հասանելի վերաձևակերպելու ենք մեր գլխավոր մեսիջները և ամեն ինչ անելու ենք, որ նրանց այդ ամենը հասնի:


Բոլորը պետք է հասկանան, որ ի վերջո միշտ կատարվում է նույն բանը` եթե ինչ-որ մի խումբ, որը դառնում է այս անարդարությունների, օլիգարխիկ այս տեռորի թիրախ, դուրս է գալիս բողոքի` նրանց հետ իշխանությունների կողմից սկսվում է հստակ աշխատանք տարվել, որի իմաստն այն է, որ պետք է ամեն ինչ անել, այդ թվում և կաշառել, ահաբեկել, որպեսզի հանկարծ այդ խումբը իր հույսը չկապի ընդդիմության հետ: Դա իրենք ձևակերպում են այսպես` «մի քաղաքականացրեք ձեր պահաջները»: Ցավոք, մինչև վերջերս այդ քաղաքականությունը աշխատել է, անգամ այն խմբերը, որոնք մեզ հետ կոնտակտի մեջ են մտել` նրանց շրջանում շատ հաճախ այդ շանտաժի և կաշառելու մեթոդների զուգորդությամբ իշխանությունները այդ խմբերին կարողացել են Հայ ազգային կոնգրեսից կտրել, ընդհանրապես իրենց պահանջները քաղաքական ծրագրի մաս դարձնելու հնարավորությունից: Արդյունքում` նրանք միշտ դուրս են եկել խաբված: Ուստի բոլորը պետք է հասկանան, որ ի վերջո միակ ճանապարհը իրենց պահանջների կատարման համար իսկապես հարցը քաղաքականացնելն է, այլ ճանապարհ գոյություն չունի: Օլիգարխիան ոչ մի քայլ չի անի տրոհված խմբերին ընդառաջ գնալու առումով: Օլիգարխիան կնահանջի միայն մեկ դեպքում, երբ բոլորի պահանջները ձևակերպվեն որպես համաժողովրդական քաղաքական շարժման օրակարգ:


– Թունիսը փաստեց, որ հասարակության անապահով խավը կարողացավ երկրում իրավիճակ փոխել: Դուք հնարավո՞ր եք համարում, որ մեր երկրում սոցիալական վիճակն այնքան սրվի, որ այն վերածվի սոցիալական բունտի:


– Մենք բազմիցս զգուշացրել ենք իշխանություններին, որ հենց այդպես էլ կլինի, մենք ասել ենք, որ եթե նրանք չզիջեն կազմակերպված ընդդիմության պահաջներին` շատ շուտով բախվելու են անկազմակերպ կամ վատ կազմակերպված սոցիալական բունտին, որի դեմ նրանց պայքարը շատ ավելի ծանր է լինելու և ավելի անկառավարելի: Թունիսում հենց դա եղավ: Թունիսում դա ընդդիմությունը չարեց, և իրականում չէր էլ կարող անել, որովհետև եթե լիներ կազմակերպված ընդդիմություն` նրանք ուղղակի այդ ընդդիմությանը կմեկուսացնեին, ինչպեսև արել են. հազարից ավելի քաղբանտարկյալ կա Թունիսում: Սա իշխանությունների հասունության խնդիր է. նրանք պիտի ընտրեն` կամ պետք է գնան զիջումների պետականորեն մտածող, համախմբված, իրատեսական քաղաքական օրակարգ ունեցող ընդդիմությանը, կամ պետք է բախվեն սոցիալական մի բունտի հետ, որի ընթացքում չեն ներկայացվելու բանական պահանջներ կամ իրագործելի պահանջներ, որի ընթացքում կարող են դուրս գալ և՛ օրենքի, և՛ սահմանադրության սահմաններից, գրոհեն նախագահական ապարատը, ջարդեն դռներ ու պատուհաններ, հարձակվեն պաշտոնյաների, իշխանավորների վրա:


– Լավ, իսկ եթե իշխանությունները այլ տարբերակ ընտրեն` չգնան զիջումների պետականորեն մտածող, համախմբված, իրատեսական քաղաքական օրակարգ ունեցող ընդդիմությանը, այլ աճեցնեն պոպուլիստական մի ուժ, որն էլ «կտնօրինի» հենց այդ խավին որոշակի ժամանակ…


– Այդ ուժը, որը պետք է դառնա իշխանական պրոյեկտը` կամ պետք է գնա մինչև վերջ բռնապետության դեմ, այսինքն` ինչ-որ մի պահից դա կարող է դուրս գալ բռնապետության վերահսկողությունից և կստեղծվի մի «Ֆրանկենշտայն», որը կդառնա մի անկառավարելի հրեշ, որը հենց իրենց գլուխը կջարդի կամ երկրում կհանգեցնի մի այնպիսի բախումների, որոնք իսկապես քաոսի կվերածեն երկիրը: Կամ` այդ ուժն այնքան կառավարելի կլինի, որ արագ կկորցնի իր ազդեցությունը:


– Նման իրավիճակում ո՞րը պետք է լինի ՀԱԿ-ի անելիքը:


– Հայ ազգային կոնգրեսի անելիքը պիտի լինի բոլոր գործընթացները դարձնել սահուն և ապահովել այն, որ երկրում իշխանությունն անցնի ժողովրդի ձեռքը ամենասահուն կերպով. այնպես, որ չքանդվեն պետական կառավարման մեխանիզմները, և երկիրը չդառնա ո՛չ քաղաքացիական պատերազմի թատերաբեմ, ո՛չ էլ ադրբեջանական ագրեսիայի համար խոցելի մի երկիր: Սա է մեր նպատակը լինելու` որքան հնարավոր է կառավարելի, վերահսկելի և սահուն դարձնել ժողովրդավարության հաստատման գործընթացը:


– Առաջիկայում հնարավո՞ր է, որ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նվիրված լինի հենց երկրում ստեղծված սոցիալական իրավիճակին:


– Դա չի կարելի բացառել, մենք ամեն օր քննարկում ենք դրա հնարավորությունները, սոցիալական թեմաներին, ինչպես միշտ, տվել ենք առաջնային նշանակություն: Մենք ի սկզբանե խոսել ենք օլիգարխիկ այս ռեժիմի անընդունելիության մասին, երկրում տնտեսությունը առողջացնելու, երկրի սոցիալական ապահովությունը բարելավելու մասին: Բոլոր այս խնդիրների մասին խոսում ենք ծրագրերով և փաստերով: Մենք չենք ասում` բարձրացրեք կենսաթոշակները կամ աշխատավարձերը երկու կամ տաս անգամ, մենք բացատրում ենք, թե ինչպես դա կարելի է անել, ինչ մեխանիզմներով: Մենք շարունակելու ենք դա անել, բայց նաև պետք է հասկանանք, որ այդ սոցիալական արդար համակարգի ներդրումը պահանջում է նաև երկրի ժողովրդավարացում: Մեկը առանց մյուսի չի լինի` բռնապետությունից հնարավոր չի պահանջել սոցիալական արդարություն,- դրանք ահամատեղելի բաներ են,- բռնապետությունը պետք է վերացնել և հաստատել ժողովրդավարություն, և այդ պայմաններում արդեն կարելի է բոլոր սոցիալական պահանջները բավարարել:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում