Արևմտաաֆրիկյան Գվինեա-Բիսաու հանրապեությունում, որտեղ հինգշաբթի զինված հեղաշրջում էր տեղի ունեցել, հանդիպել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները և իշխանությունը զավթած բանակային հրամանատարությունը:
Հանդիպման ընթացքում զինվորականները հաստատել են իրենց` ավելի վաղ տված խոստումը, այն է` իշխանությունը վերադարձնել քաղաքացիական կառավարությանը:
Կուսակցությունը, որն իշխում էր մինչև հեղաշրջումը, բանակցություններին չի մասնակցել: Այս ամիս կայանալիք նախագահական ընտրություններում այդ կուսակցությունից առաջադրված թեկնածուի` վարչապետ Կառլոս Գոմեշ կրտսերի գտնվելու վայրը անհայտ է մնում: Զինված ուժերը հայտարարում են, որ նա ձերբակալված է:







































