Մահացել է «Լիվորնո»-ի 25-ամյա ֆուտբոլիստ Պիերմարիո Մորոզինին, ով կորցրել էր գիտակցությունը ապրլի 14-ին` Իտալիայի Բ Սերիայի 35-րդ տուրի շրջանակներում «Պեսկարա»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Ֆուտբոլիստն անսպասելիորոն ընկել էր խոտածածկին խաղի մեկնարկից մոտ 30 րոպե անց: Մորոզինիին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը. ֆուտբոլիստը մահացել է բուժհաստատության ճանապարհին:
Մահվան անմիջական պատճառ է հանդիսացել սրտային նոպան: Կիսապաշտպանը «Լիվորնո»-ի կազմում հանդես էր գալիս վարձավճարով, իսկ նրա տրանսֆերը պատկանում էր «Ուդինեզե»-ին:







































