Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր նվաճումների մասին, ինչպես նաև հայտնել է թոշակի գնալու ժամկետը:
«Խոսելով քո մասին` ռիսկի ես դիմում, քանզի կլինեն մարդիկ, ովքեր քեզ կքննադատեն: Հաշվի առնելով այն ամենը, ինչի ես հասել եմ, կարող եմ ինքս ինձ մեծագույն մարզիչ համարել:
Կարծում եմ` մարզչական կարիերան կավարտեմ մոտ 20 տարի հետո: Ցանկանում եմ ավարտել այն, երբ կլինեմ 65-70 տարեկան: Հենց այդ պահից սկսած կհպարտանամ սեփական կարիերայով: Ֆուտբոլը կլինի իմ կյանքի անբաժանելի մասը մինչ այն պահը, երբ գնամ թոշակի: Հենց այդ պահին ամեն ինչ կավարտվի: Ես այն մարդկանցից չեմ, որոնք հեռանալով մեծ ֆուտբոլից` չեն կարողանում իրենց տեղը գտնել կյանքում»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն իր մարզչական կարիերան սկսել է 2000 թվականին, երբ գլխավորեց «Բեննֆիկա»-ն:










































