«Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Սպորտ-Էքսպրես»-ի լրագրողներին իր կարծիքն է հայտնել «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կերժակովի ցուցադրած խաղի մասին:
«Կերժակովը նպատակասլաց է, գերազանց հարվածների է տիրապետում, լավ է խաղում «երկրորդ հարկում», արագություն ունի: Մի խոսքով, առանց թույլ կողմերի ռմբարկու է:
«Խփել եմ, խփում եմ, պիտի խփեմ». ահա Կերժակովի նշանաբանը, որը զգացել եմ «Զենիթ»-ի հետ վերջերս կայացած հանդիպմանը երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո: Առանց հատուկ ջանքեր գործադրելու` այդ ֆուտբոլիստն ուղարկում է գնդակը դեպի դարպասները: Բավական է նա փոքր-ինչ դիպչի գնդակին, և այն ինքն իրեն գտնում է իր նշանակետը:
Կարծում եմ, որ Կերժակովը հուժկու հարվածների է տիրապետում, որոնք մինչ այժմ հատուկ էին միայն «բանակային» Հոնդային»,- դարպասապահին մեջբերում է «Սպորտ-Էքսպրես»-ը:










































