Կանադական «Մոնրեալ» ակումբի սպորտային տնօրեն Նիկ Դե Սանտիսը հայտնել է, որ Ալեսանդրո Դել Պիերոն, որ թուրինյան «Յուվենթուս»-ի կազմում անցկացնում է վերջին մրցաշրջանը, իր կարիերան կշարունակի Նյու Յորքի «Ռեդ Բուլզ»-ում կամ Լոս-Անջելեսի «Գելեքսի»-ում:
«Հունվարին մենք կապվեցինք Դել Պիերոյի հետ` հույս ունենալով, որ Եվրոպական ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նրա հետ պայմանագիր կկնքենք, սակայն նա մերժեց մեր առաջարկը` պատճառաբանելով, որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռեդ Բուլզ»-ում կամ «Գելեքսի»-ում», – Tuttomercatoweb-ին տված հարցազրույցում ասել է Դե Սանտիսը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին «Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անելին հայտնեց, որ ընթացիկ մրցաշրջանը Դել Պիերոյի համար թուրինյան ակումբի կազմում վերջինը կլինի: Ֆուտբոլիստը Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում խաղացել է 19 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:






































