Wednesday, 10 06 2026
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ

Ռուբեն Հայրապետյանը սպասում է Նիկոլի 9 հոգանոց թիմին՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ

Օրերս լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում լրագրող Գայանե Առուստամյանի դեմ առաջադրված Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով մրցակցի` իր հետ բանավիճելու առաջարկին, հայտարարել էր, որ ինքը կնոջ հետ չի ցանկանում բանավիճել: Փոխարենը հանրապետական Ռուբեն Հայրապետյանը կոչ էր արել ՀԱԿ-ի առաջին տասնյակում ընդգրկված տղամարդկանց, բացի երրորդ համարից` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, գալ և բանավիճել իր հետ: Նախօրեին Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի կողմից թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական կայքէջում անդրադարձել էր թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այդ հայտարարությանը և նրան հրավիրել էր բանավեճի:

Հիշեցնենք, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն էր հայտնել կազմակերպել նման բանավեճ և կոչ արել դա անել ս/թ ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին: Փաշինյանը հայտարարել էր, որ նշված օրը և ժամին կլինի «Արմնյուզում»:
«Առաջին լրատվական»-ը կապվեց Ռուբեն Հայրապետյանի հետ:

Հետաքրքրվեցինք, թե ինքն ընդունու՞մ է Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը և կլինի՞ նախատեսված ժամին բանավեճի սրահում:

«Եթե Նիկոլն ինքը գար ասուլիսս լուսաբանելու, կհասկանար, որ ես ասել եմ` պատրաստ եմ բանավիճել ՀԱԿ-ի առաջինից 10 համարի հետ, հանած 3-րդ համարին, քանի որ Արամ Սարգսյանը իմ ընկերն է և ես նրա հետ բանավիճելու բան չունեմ: Եթե Նիկոլն ապրիլի 16-ին, ժամը 22:00-ին իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր մյուս 8 տեղերի հետ լինի Արմնյուզում, ես ուղիղ ժամը 22:00-ին կլինեմ: Ասեմ, որ ես որպես ճշտապահ մարդ` ոչ մի տեղից չեմ ուշանում: Ես ինչպե՞ս կարող էի Նիկոլին առաջարկել ինձ հետ բանավիճել, եթե հայտարարել եմ, որ չեմ հարգի իմ ընկերոջը, Սամվել Ալեքսանյանին, եթե ընդունի Նիկոլի առաջարկը: Տրամաչափի խնդիր կա: Այնպես որ սպասում եմ Նիկոլի 9 հոգանոց թիմին` իր առաջնորդի գլխավորությամբ»,- պատասխանեց Ռուբեն Հայրապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում