Իտալական «Լացիո»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի երիտասարդական թիմի 17-ամյա ֆուտբոլիստ Միրկո Ֆերսինին, ով օրերս վթարի էր ենթարկվել և գտնվում էր վերակենդանացման բաժնում, մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ վթարի պատճառը հենց ինքը՝ Ֆերսինին է եղել, ով կորցնելով իր մոտոցիկլետի ղեկավարումը՝ հարվածել էր աղբամաններին և սաղավարտ չկրելու պատճառով հարված ստացել գլխին:









































