«Հրապարակ»-ը գրում է, որ ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանի որդին շարունակում Է շրջել թիկնապահների ու մեքենաների ուղեկցությամբ:
«Երեկ մեր թղթակիցը Նազարյանին հարցրել Է, թե ինչով Է բացատրում որդու նման պահվածքը, չէ՞ որ դա օրենքով արգելված է: «Բացարձակ, նման բան չկա, շատ ստուգումներ են արել, շատ նկարահանումներ են եղել, Դուք վատ բան տեսե՞լ եք: Նա մենակ է շրջում, բայց հո միայնակ… Ինչի իրա մենեջերների, իրա գործընկերների հետ չի՞ կարա շրջի, իրա ընտանիքի անդամների հետ կարա լինի»,- բացատրել է Երևանի ոստիկանապետը:
Թերթի թղթակցի դիտարկմանը, թե շատերն են նկատում, որ անգամ մեքենայի դռները բացում-փակում են իրեն ուղեկցողները, Նազարյանը նկատել է. «Նման բան երբեք չի լինի, որ նա թիկնապահների հետ շրջի: Եթե նախկինում մի մեքենա իր հետ եղել ա, ու ես արգելել եմ, նույնիսկ էդ ժամանակ իրա դռները չեն բացել, նա ֆիզիկապես շատ ուժեղ ա և կարա իրա դռները բացի: Եվ իր համեստության մասին ինձ չի թվում, որ ես պիտի ասեմ: Բոլորը գիտեն նրա պահելաձևը: էսքան ժամանակ ես հպարտացել եմ միշտ իրենով, ինքն ինձ համար դժվարություններ չի ստեղծել»,- որդուն ինքնամոռաց դրվատել Է Նազարյանը:









































