ԱՄՆ Օկլահոմա նահանգում երեկ կրկին մոլեգնել է պտտահողմ: Տարվա այս եղանակին ԱՄՆ հատկապես հարավային շրջաններում հաճախակի են լինում բնական նման երևույթներ, որոնք ուղեկցվում են լուրջ ավերածություններով:
Երեկվա պտտահողմն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 7 հազար մարդու: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը: Ամենից շատ տուժել են Նորման, Օկլահոմա Սիթի և Փեդմոնթ քաղաքները: Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Հայտնի է, որ բնական աղետի վայրում աշխատում են փրկարար ջոկատները: Տեղի բնակիչներին պտտահողմի առաջացումից երեք րոպե առաջ զգուշացրել են դրա մասին, և նրանք թաքնվել են նկուղներում, ինչով էլ պայմանավորված է զոհերի և վիրավորների բացակայությունը: