Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունների և այդ երկրի` ԵՄ անդամակցությանը նվիրված խորհրդակցություն: Եվրամիությունում Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օմեն Ռուժտենն ասել է, որ Անկարան պետք է «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում վերանայի իր հարաբերությունները Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հետ: Միևնույն ժամանակ Թուրքիայի` որպես «մեղմող ուժի» առկայությունը տարածաշրջանում շատ դրական է գնահատվել: