Իսլամաբադում կայանալիք դատավարությունից հետո Ուսամա Բեն Լադենի ընտանիքի անդամներին մյուս չորեքշաբթի ստիպողաբար կուղարկեն Սաուդյան Արաբիա :
Daily Mail-ը հաղորդում է, որ Բեն Լադենի կանանցից երկուսը ազգությամբ Սաուդյան Արաբիայից են, երրորդ կինը` Եմենից:
Նրանց դատապաշտպան Աամիր Խալիլի հաղորդմամբ՝ սպանված ահաբեկչի բարեկամներին կուղարկեն Սաուդյան Արաբաիա, երբ նրանց կալանքի 45 օրը լրանա:
Հիշեցնենք, որ ահաբեկչի երեք կանայք և նրա 17-ամյա ու 21-ամյա երկու դուստրերը գտնվում էին տնային կալանքի տակ Պակիստանում անօրինաբար բնակվելու համար:











































