Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լորան Վոքյեն խանգարել է սուպերմարկետից երեք շիշ վիսկիի գողությանը: Պաշտոնյան օգնել է բռնել գողին, ով Լե-Պյուի-ան-Վելե քաղաքում փորձել է խանութից դուրս հանել ոգելից խմիչքը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse –ը:
Ինչպես նշում է LeProgres.fr-ը, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ կեսօրին: Նախարարը և համատեղելիության կարգով նաև Լե-Պյուի-ան Վելե քաղաքի քաղաքապետը նկատել է, թե ինչպես տղամարդն իր վերարկուի տակ երեք շիշ ալկոհոլային խմիչք թաքցրեց և դուրս եկավ առևտրի սրահից, առանց դրանց համար վճարելու: Վոկյեն այդ մասին զգուշացրել է սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներին և նրանք՝ նախարարի հետ միասին, նետվել են չարագործի հետևից:
Ի վերջո Վոկյեն և անվտանգության աշխատակիցները բռնել են գողին և նրան հանձնել ոստիկանությանը: Իրավապահ մարմինների հետ զրույցում հանցագործը խոստովանել է, որ այդ երեք շիշ վիսկիները նրան անհրաժեշտ են եղել, որպեսզի բուժի հիվանդ կոկորդը: Նա կալանավորված է:
Լորան Վոկյեն բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի հունիսից, իսկ Լե-Պյուի-ան-Վելենի քաղաքը ղեկավարում է 2008 թվականից: Նա քաղաքապետ կլինի մինչև 2014 թվականը:











































