Գազայի հատված կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Ալիո-Մարիի մեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել: պաղեստինցիներին դուր չէր եկել Ալիո-Մարիի հայտարարությունները պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտի վերաբերյալ, սակայն էլ ավելի էր նրանց վրդովեցրել այն փաստը, որ նախարարը մինչև «Համասի» իշխանության տակ գտնվող Գազայի հատված գալը, այցելել էր «Համասի» ձեռքում պատանդ գտնվող իսրայելցի զինվոր Գիլադ Շալիտի ընտանիքին:
Պաղեստինցիները բացականչել են «Հեռու՛ Գազայից»` հարվածելով մեքենային բռունցքներով, հավկիթներով և այլ առարկաներով: «Համասի» ներկայացուցիչը, մեկնաբանելով պաղեստինցիների այս քայլը, ասել է, որ իրենց վրդովեցրել է այն փաստը, որ ֆրանսիացի նախարարը հիշել է մեկ իսրայելցու մասին, և մոռացել 1000-ավոր պաղեստինցիներին, որոնք այս պահին իսրայելական բանակում են:
Հիշեցնենք, որ «Համասը» Շալիդին պատանդ է վերցրել 2006թ. հունիսին, և մինչև այսօր չի վերադարձրել իսրայելական կողմից` դիմացը պահանջելով ազատ արձակել «Համասի» ակտիվիստներին, որոնք գտնվում են բանտերում:










































