Հունաստանի ոստիկանությունն Աթենքում ցրել է Գերմանիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին: Այս մասին հայտնում է Greek Reporter-ը:
Ապրիլի 12-ին ձերբակալվել է 13 մարդ, որոնց թվում են եղել ակցիան լուսաբանող 3 լրագրող: Ոստիկանությունում նրանց պատրաստվել են ազատել հենց նույն օրը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Ակտիվիստներն իրենց դժգոհությունը հայտնել են գերմանական կառավարության քաղաքականության դեմ` դեսպանատան մուտքի մոտ դնելով մարդկային կղկղանքով լի մեծ տուփ՝ փաթաթված ոսկե թղթով:
Կոնստրուկցիայի վերևի մասում նրանք տեղադրել են Գերմանիայի ազգային խորհրդանիշը` արծվի պատկերն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմանկարը:










































