Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խնդրանքին, որն առնչվում էր Սիրիայի կողմից Թուրքիայի տարածքի գնդակոծման հարցում արձագանքելուն: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խստապես մտահոգված է ստեղծված իրավիճակով:
Նա հավելել է, որ իրենց համար մեծապես կարևոր է ՆԱՏՕ-ի անդամների պաշտպանությունը՝ ընդգծելով, որ ողջ աշխարհը ցանկանում է այդ անտանելի դիմակայության ավարտը:
Հիշեցնենք, որ Էրդողանը Սիրիայի կողմից Թուրքիայի գնդակոծման հարցում առաջնորդվել էր ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով, որում նշված է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դեմ հարձակումը համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների դեմ:










































