Ինչպես գրում է imdb.com կայքը, Սաշա Բարոն Քոենը, որը ժամանակին խաղացել է ղազախ լրագրողին` մեծ աղմուկ հանած «Բորատ» ֆիլմում, կամ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ ավստրիացի լրագրողին` «Բրունո» ֆիլմում, հիմա էլ մարմնավորելու է Իրաքի երբեմնի տիրակալ Սադամ Հուսեյնի դերը: Քննադատներն արդեն կարծիք են հայտնում, որ սա կլինի նրա ամենասկանդալային դերը:
Այսօր Paramount Pictures ընկերությունը հայտարարել է, որ Քոենը խաղալու է Հուսեյնի դերը «Դիկտատոր» կատակերգական ֆիլմում, որի սցենարը գրվել է «Զաբիբա և թագավորը» գրքի հիման վրա, որի հեղինակը հենց ինքը Սադամ Հուսեյնն է: Ավելին, այս գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել և այդ թվականին ցուցադրվել իրաքյան հեռուստատեսությամբ: Իսկ գիրքը պատմում էր այն մասին, թե ինչպես էր «հերոսական դիկտատորը պյաքարում, որպեսզի ժողովրդավարությունը երբեք չհաստատվի իր երկրում»:
Ֆիլմի ռեժիսորն է Լարի Չարլզը, որը Քոենի հետ աշխատել է բոլոր նրա պրոյեկտներում:
Քոենը կօգնի նաև սցենարի մշակման հարցերում: