Իսպանիայի ընթացիկ առաջնության 34-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Լևանտե» – «Բարսելոնա» հանդիպման ժամանակ կատալոնական ակումբի մի քանի խաղացող դեղին քարտ ստանալու դեպքում բաց կթողեն «Էլ-Կլասիկո»-ն:
Որպեսզի կատալոնական ակումբը դառնա երկրի չեմպիոն, պետք է հաղթի բոլոր խաղերում և մի փոքր էլ ռիսկի դիմի: Չնայած այն հանգամանքին, որ որոշ ֆուտբոլիստներ ապաքինվել են վնասվածքներից, կան մարզիկներ, որոնք կարող են բաց թողնել «Ռեալ»-ի դեմ հանդիպումը՝ դեղին քարտերի պատճառով:
«Բարսելոնա»-ի առանցքային խաղացողներից Վիկտոր Վալդեսը, Տիագո Ալկանտարան, Սեյդու Կեյտան և Ալեքսիս Սանչեսը ստացել են 4 դեղին քարտ և հենց նրանք են համարվում «Ռեալ»-ի դեմ դիմակայությունից հավանական բացակայողները:
Սեսկ Ֆաբրեգասը, ստանալով իր 5-րդ դեղին քարտը, մեկ հանդիպում բաց թողեց և դեղին քարտերի ցուցակում զրոյացրեց իր պաշարը:







































