RPG Skyrim խաղում շուտով կհայտնվի ձայնային ուղեցույց: Bethesda Softworks ստուդիան Xbox 360 խաղայի ապարատների համար նախատեսված տարբերակում Kinect է ավելացրել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով VG24/7-ին:
Վերահսկիչ տեխնոլոգիայի օժանդակությունը կհայտնվի անվճար թարմացումից հետո, որը նախատեսված է ապրիլի վերջին: Նորամուծության շնորհիվ խաղում հասանելի կլինեն ավելի քան 200 ձայնային հրահանգներ, ինչպես նաև վիշապային ճիչեր, որոնք խաղացողի համար հիանալի մոգական էֆեկտներ կստեղծեն:
Kinect-ի շնորհիվ խաղացողները կարող են ձայնային շփում ունենալ նաև իրենց խաղընկերների հետ: RPG Skyrim-ը թողարկվել է 2011-ի նոյեմբերի 11-ին: Այն հանդիսանում է The Elder Scrolls սերիաների 5-րդ մասը: Խաղի գործողությունները տեղի են ունենում Սքայրիմում, որը գտնվում է Տամրիել կայսրության հյուսիսում:
Skyrim-ը իր գոյատևման կարճատև ընթացքում հասցրել է մեծ ժողովրդականություն վայելել խաղացողների և ոլորտի մասնագետների շրջանում: Թողարկման հաջորդ երկու օրերին այն վաճառվել է 3.5 միլիոն օրինակով: Ավելի ուշ Spike VGA-ը այն ճանաչել է «տարվա խաղ»:










































