Այս գիշեր Գվինեա–Բիսաուի բանակն ապստամբություն է բարձրացրել: ITAR-TASS–ի հաղորդմամբ` Աֆրիկայի արևմուտքում գտնվող երկրի մայրաքաղաքում՝ Բիսաուում զինվորականները գրավել են ազգային ռադիոյի շենքը:
Քաղաքի փողոցներում զինված բախումներ են տեղի ունենում: Որոշ տվյալների համաձայն՝ ապստամբները գրավել են նաև իշխող կուսակցության շտաբը:










































