Գերմանացի տղամարդը, ով իր քրոջ 4 երեխաների հայրն է, և ով պնդում է, որ արյունապղծության գաղափարը խախտում է իր իրավունքները, այսօր պարտվել է Եվրոպական դատարանում:
Daily Mail-ը գրում է, որ Փեթրիք Ստյուբինգը և Սյուզան Կարոլևսկին պնդում էին, որ ընտանեկան կյանքի իրավունք ունեն, և այդ իրավունքը ոտնահարվել է, երբ գերմանական դատարանը Ստյուբինգին 2005 թվականին դատապարտել է 14 ամսվա ազատազրկման:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ գերմանական դատարանը տղամարդուն ձերբակալելու իրավունք ուներ:
Դեպքը պատճառ էր դարձել, որ Գերմանիային կոչ արվի միանալ այնպիսի երկրների, ինչպիսիք են Ֆրանսիան, Թուրքիան, Ճապոնիան, Բրազիլիան և օրինականացնել բարեկամների միջև սեռական հարաբերությունները:
Ստյուբինգին մանուկ հասակում հանձնել էին մանկատուն, որից հետո նա որդեգրվել էր և միայն 2000 թվականին կրկին կապ էր հաստատել իր իրական ընտանիքի հետ և հանդիպել քրոջը:









































