Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ծաղկաձորում կկայանա gt hackathon Armenia 2012-ը

Ապրիլի 27-29-ը Ծաղկաձորում կկայանա gt hackathon Armenia 2012-ը: Հաքաթոնի նպատակն է ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա և հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար, ինչպես նաև մեծացնել հետաքրքրությունը մոբիլ և ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:
gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Technology User Group Armenia-ն և Սոցիալական մեդիայի հայկական ասոցիացիան (Armenian Social Media Association): Հաքաթոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հաքաթոնին գրանցվելու համար և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է այցելել միջոցառման պաշտոնական կայքը` http://gt.hackathon.am:
Գրանցումը տևելու է մինչև ապրիլի 18-ը: Այնուհետև միջոցառման կազմակերպիչների կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը և կընտրվեն լավագույնները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու ապրիլի 27-29 Ծաղկաձորում կայանալիք երկօրյա հաքաթոնին:
Ընտրված մասնակիցներն ապրիլի 20-ին կհրավիրվեն նախնական հանդիպման:

Ընտրված մասնակիցները կկարողանան աշխատել իրենց նախագծերի վրա մինչև ապրիլի 27-ը: Ապրիլի 27-ի երեկոյան թիմերը կուղևորվեն Ծաղկաձոր, որտեղ պետք է հաքաթոնի երկու օրերի ընթացքում շարունակեն աշխատել իրենց նախագծերի վրա, իսկ հաքաթոնի երկրորդ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում:

Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կարող են ստեղծել իրենց ծրագրերը ինչպես 0-ական վիճակից, այնպես էլ շարունակելով նախկինում ստեղծված ծրագրերը, եթե դրանք դեռևս չեն հրապարակվել ինտերնետային ոչ մի աղբյուրում: Ծրագրերը պետք է օգտակար կամ հետաքրքիր լինեն հայ օգտվողների համար: Եթե ծրագիրը ստեղծված է միջազգային շուկայի համար, այն պետք է հետաքրքիր լինի նաև հայ օգտագործողներին, որպեսզի թույլատրվի նրա մասնակցությունը մրցույթին:

Նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որոնք կաշխատեն բջջային օպերատորների կամ էլեկտրոնային վճարման համակարգերի հետ:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցների կողմից կկատարվի ստեղծված ծրագրի նախնական վիճակի 5 րոպեանոց դեմո-ցուցադրություն, որից հետո ժյուրիի անդամները կորոշեն երկու հաղթողներին` «Լավագույն ծրագրային լուծում Android ՕՀ-ով սարքերի
համար» (մրցանակը` Galaxy Nexus սմարթֆոն) և «Լավագույն ծրագրային լուծում Chrome դիտարկիչի համար» (մրցանակը` HTC Flyer պլանշետային համակարգիչ) անվանակարգերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում