Երկու ամերիկացիներին, ովքեր կասկածվում էին պետական պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին ու ոստիկաններին սպանելու նախապատրաստական աշխատանքներին մասնակցություն ունենալու մեջ, համագործակցել են հետաքննության հետ և ընդունել են իրենց մեղքն այն բանում, որ անօրինական կերպով ձեռք են բերել պայթուցիկ սարք ու խլացուցիչ: Այս մասին նշված է ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) պաշտոնական կայքէջում:
Այդ հանցագործության համար 73-ամյա Ֆրեդերիկ Թոմասին ու 67-ամյա Դան Ռոբերթսին սպառնում է մինչև 5 տարվա ազատարզրկում ու 250 հազար դոլար տուգանք:
Ինչպես նշվում է Associated Press-ի հաղորդագրության մեջ, Թոմասն ու Ռոբերթսը համաձայնել են օգնել հետաքննությանը: Դատական նիստը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքում:
Ռոբերթսի փաստաբան Մայքլ Թրոստը հայտարարել է, որ եթե մեղադրող կողմը իսկապես կասկածյալներին ահաբեկիչներ կարծեր, ապա թույլ չէր տա համագործակցել հետաքննության հետ, որը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ:
Մյուս մեղադրյալները` 65-ամյա Ռեյ Ադամսն ու 68-ամյա Սեմյուել Քրամփը, իրենց մեղքը չեն ընդունել: Այս մասին հայտնում է The Atlanta Journal-Constitution-ը:
Բոլոր 4 կասկածյալներն էլ կալանավորվել էին 2011թ. նոյեմբերին: Ինչպես պնդում են իշխանությունները, խմբավորման անդամները մտադիր էին պայքարել Դաշնային կառավարության դեմ:











































