News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ճանապարհային երթևեկության կանոններն ամենաշատը խախտում են 31-40 տարեկան անձինք: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվա-վերլուծական դեպարտամենտը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Վրաստանում անսթափ վիճակում ամենաշատն ավտոմեքենա են վարում 50-ից բարձր տարիք ունեցող կանայք: Վրաստանում ամենահաճախ հանդիպող ճանապարհային երթևեկության խախտումներից են արագության գերազանցումը, անվտանգության ամրագոտիներից չօգտվելը, ավտոմեքենա վարելիս բջջային հեռախոսով խոսելը և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի 91 տոկոսը բաժին է ընկնում տղամարդկանց, իսկ 9 տոկոսը՝ կանանց:










































