Չորեքշաբթի` ապրիլի 11-ին, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «Մետալուրգ»-ի 8 երկրպագուների, Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում «Շախտյոր»-ի հետ կայացած հանդիպումից հետո «Շախտյոր»-ի երկրպագուների ավտոբուսի վրա հարձակման մեղադրանքով: Այդ մասին հաղորդում են շրջանի Ներքին գործերի նախարարության հասարակության հետ կապի բաժնի աշխատակիցները:
Խաղից հետո «հանքափորներ»-ի երկրպագուներին ոստիկաններն ուղեկցել են դեպի իրենց ավտոբուսները, որից հետո ճանապարհատրանսպորտային պարետների ուղեկցությամբ ավտոբուսները շարժվել են քաղաքից դուրս գալու ուղղությամբ: Ճանապարհին «Մետալլուրգ»-ի երկրպագուները քարեր են նետել ավտոբուսների վրա:
Ուղևորներից ոչ ոք բժշկական միջամտության կարիք չի ունեցել:
Հիշեցնենք որ ապրիլի 11-ին Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ «Շախտյոր»-ը նվազագույն հաշվով առավելության է հասել «Մետալուրգ»-ի նկատմամբ:
Կատարվածի կապակցությամբ կհարուցվի դատական գործ:





































