Սիրիայի կառավարական զորքերը և ընդդիմությունը առայժմ հետևում են զինադադարի պայմաններին, որն ուժի է մտել այսօր վաղ առավոտյան: Սակայն, ականատեսների խոսքերով, մի շարք քաղաքներում շարունակում են մնալ զինվորական ստորաբաժանումները և ռազմական տեխնիկան, իհարկե ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Ղալիունը կոչ է արել Սիրիայի քաղաքացիներին դուրս գալ խաղաղ ցույցերի՝ պահանջելով նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը:
Սիրիայի ընդդիմությունը և Արևմուտքի երկրները նախկինի պես կասկածում են Սիրիայի իշխանությունների անկեղծությանը՝ հետևել Անանի ծրագրին: Նշենք, որ այսօր Անանը պետք է ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդի անդամներին զեկուցի Սիրիայում տիրող իրավիճակի մասին:










































