Tuesday, 09 06 2026
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար

Կադրային փոփոխությունները միտված են սափրագլուխներին եվրոպական «սոուսով» հրամցնելուն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը


 


– Պարոն Մակեյան, մինչ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքային դադար է հայտարարել, «ԱԼՄ» հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանը մարդաշատ հանրահավաքներ է անցկացնում: Ըստ Ձեզ` դա չի՞ վկայում, որ մեր հասարակությունը փոփոխությունների սուր պահանջ է զգում և ցանկացած պատեհ առիթով կարող է փողոց դուրս գալ:


– Համամիտ չեմ, որ ՀԱԿ-ը դադար է հայտարարել, քանի որ ակցիաները, պիկետները շարունակվում են: Հիշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության օրը` դեկտեմբերի 10-ին, Հայ ազգային կոնգրեսը մարդաշատ երթ արեց: Ակցիաներ կազմակերպվեցին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի այցի օրը: Այո, հասարակությունը փոփոխությունների պահանջ ունի: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 2007 թ. աշնանը վերադարձավ քաղաքականություն, հասարակությունը փոփոխությունների հույս ուներ, և կար մեծ վստահություն, որ իշխանափոխությամբ տեղի կունենան այդ փոփոխությունները: Շատերը, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրը չէին, Շարժմանն աջակցեցին հենց փոփոխությունների ակնկալիքով: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայ ազգային կոնգրեսը անում են այնպիսի քայլեր, որպեսզի մեր պետականությանը հասցված վնասները լինեն նվազագույն: Իշխանությունները չեն կատարում այդ հաշվարկները, քանի որ նրանց գերխնդիրը իշխանությունը պահելն է: Տիգրան Կարապետյանն իր հանրահավաքներով որևէ հայտնագործություն չի արել: Մեր հասարակությունը դժգոհ է սոցիալական բևեռացումից, անարդարություններից, թանկացումներից և իր բողոքն արտահայտում է հանրահավաքների մասնակցելով: Իհարկե, իշխանությունները կփորձեն օգտագործել Տիգրան Կարապետիչի գործոնը` ցույց տալով, որ միայն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին չեն մարդիկ մասնակցում:


Ժամանակին՝ 2000 թվականին, Արկադի Վարդանյանն էլ, անհայտությունից հայտնվելով քաղաքականության մեջ, կարողացավ մի քանի բազմամարդ հանրահավաք անցկացնել: Իհարկե,  նա հետագայում նախընտրեց հեռանալ Հայաստանից, սակայն ցույց տվեց, որ ցանկացած մարդ կարող է իր շուրջը հավաքել հասարակության` իշխանություններից դժգոհ մի ստվար հատվածի` անկախ նրա քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներից:


– Ես չեմ ուզում զուգահեռ անցկացնել Արկադի Վարդանյանի և Տիգրան Կարապետյանի միջև: Արկադի Վարդանյանը բոլորովին ուրիշ գործոն էր: Մեր մեծ «եղբայրները» այն ժամանակ Արկադի Վարդանյանի միջոցով փորձեցին  դաս տալ աքլորացող Ռոբերտ Քոչարյանին: Այդ ժամանակ նա որպես գործիք ծառայեց Ռուսաստանին: Տիգրան Կարապետյանն անհայտ մեկը չէ, նա ութ տարուց ավելի է, ինչ հեռուստաեթեր ունի, զբաղվում է բարեգործությամբ: Այդքանից հետո, երբ նա ԱԺ նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդիպումներ էր կազմակերպում, քչաթիվ մարդիկ էին մասնակցում: Իսկ վերջին շրջանում նրա հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ հասարակությունը շատ որոշակի պահանջներ ունի քաղաքական ուժերից, և փոփոխությունների պահանջը հստակ ձևակերպված է:


– «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իշխանությունների հետ մեր հասարակությունը պետք է կամուրջներն այրի բոլոր իմաստներով: Եթե նրանք, լեգիտիմության լուրջ խնդիր ունենալով, շարունակում են պաշտոնավարել, դա չի՞ վկայում, որ ընդդիմադիր քաղաքական ուժերին չի հաջողվել այդ կամուրջներն այնպես այրել, որ նրանք ստիպված լինեն հեռանալ:


– Ես համամիտ եմ, որ նրանց հետ մարտի 1-ից հետո կամուրջներ պահելն անիմաստ է: Չմոռանանք, որ մեր ընկերներից ինը դեռևս անազատության մեջ են: Սակայն չպետք է մոռանալ երկրի ապագայի մասին, այն մասին, որ իշխանափոխության դեպքում էլ ընդդիմադիր ուժը իշխանության անվան ներքո հանդես եկող բանդայից իշխանության «հանձնում-ընդունում» պետք է կատարի: Իսկ այդ հանձնման ժամանակ հաղորդակցությունը պետք է լինի. թե ինչ ձևով, ինչ պայմաններով` այս պահին դժվարանում եմ ասել: Իշխանության կադրային փոփոխություններն այսօր միտված են Տիգրան Սարգսյանի տեսակի կադրերին  եվրոպական «սոուսով» հրամցնելուն, որն ընդամենը հաստավիզ, սափրագլուխ տեսակի կերպարի փոփոխություն է ենթադրում: Եվ այդ գրագետ, եվրոպական կերպար ունեցող, բայց անհայրենիք  տեսակն ավելի վտանգավոր է, քան`« սափրագլուխը, որովհետև հենց այդ տեսակն է խաբում ու «ֆռռացնում» եվրոպացիներին: Նրանք ընդունակ են ամեն ինչ ժողովրդավարության դրոշի ներքո վերածելու առուծախի: Եվ այդ քայլերը հեռահար նպատակներ են հետապնդում, որպեսզի հետագայում կարողանան իշխանությունը կրկին  զավթել և վերարտադրվել:


– Այսինքն` Դուք չե՞ք բացառում, որ հաջորդ ընտրություններում ևս իշխանությունը կարող է վերարտադրվել:


– Մենք շատ լավ գիտենք, թե այս իշխանություններն ինչի են ընդունակ և ինչ տեխնոլոգիաներ են կիրառելու: Այստեղ մեծ անելիք ունի քաղաքական ընդդիմությունը, որը պետք է թույլ չտա իշխանության վերարտադրությունը: 2008 թվականից հետո շատ բան է փոխվել մեր հասարակության գիտակցության մեջ: Եվ դա հասկանում են նաև իշխանությունները:


– Քանիցս սոցիալական ցանցերում և ինտերնետային կայքերում քաղաքացիական անհնազանդություն հայտարարելու կոչեր են հնչել: Ասենք՝ հնարավոր չէ՞ բոյկոտել այս կամ այն օլիգարխին պատկանող ապրանքներն ու ծառայությունները:

-Ինչ-որ պահի կարելի է մտածել այդ տարբերակը կիրառելու մասին: Դա կախված է իրավիճակի փոփոխությունից: Սակայն եթե այդ ամենի մասին հայտարարվի նախօրոք, ապա մեծ արդյունքի չենք կարող հասնել: Չմոռանանք, որ իշխանությունները շատ ինտենսիվ են աշխատում և իրենց վերհսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններով ակտիվ քարոզչություն են իրականացնում: Ինչո՞ւ կրկին եթեր չտվեցին «Ա1+»-ին: Եթեր տալը նշանակում էր իշխանափոխության այցեքարտ տալ: Կարծում եմ, ընդդիմությունն էլ պետք է փորձի այլընտրանքային տարբերակներով իր ասելիքը հասանելի դարձնել հասարակությանը: Այնպես, ինչպես վարվում էր «Իմպիչմենթ» դաշինքը 2007 թ. ԱԺ ընտրություններից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում